Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան Մ16 միջպետական ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 57-ամյա Գրիգորի Միրզոյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 62-ամյա ամյա Սաշա Բաղդասարյան վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, իսկ «ՈւԱԶ»-ը կողաշրջվել է։
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վիրավերներից 2-ը հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենաներով, 2-ը՝ քաղաքացիական։
Վթարի փաստով Ա. Իսախանյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։