«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան 80-ականների «Չերի Չերի Լեդի» երգի իր տարբերակն է ներկայացրել

«Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթին ընդառաջ, որն անցկացվելու է Հայաստանում, Մալենան 1980-ականներին հայտնի եվրապական «Չերի Չերի Լեդի» հիթի իր տարբերակն է ներկայացրել:
Երգչուհին հոլովակից մի հատված է հրապարակել իր ինստագրամյան էջում, որին կից գրել է. «Ստեղծել ենք 80-ականների եվրոպական հիթի նոր տարբերակը: «Չերի Չերի Լեդի»-ը ձեզանից ոմանց մոտ նոստալգիա կառաջացնի»:
Հիշեցնենք, որ Մալենան անցյալ տարի հաղթել է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում եւ այս տարի այն կկայանա Երեւանում:
NEWS.am STYLE