Շուտով Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները հնարավորություն կունենան քննարկել ամեն ինչ․ Պեսկով

Կրեմլը հուսով է, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև հարաբերությունների բարդ հարցերը կլուծվեն երկխոսության միջոցով։ Ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Շուտով Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները հնարավորություն կունենան քննարկել ամեն ինչ»,- նշել է Պեսկովը։
Նա ասել է, որ երկխոսությունները տեղի են ունենում աշխատանքային մակարդակով, ինչը «նույնպես շատ կարևոր է»։
«Հայաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է, դաշնակիցը։ Մի երկիր, որի հետ Ռուսաստանի Դաշնությունը միավորված է ինտեգրացիոն բազմաթիվ ձևաչափերում, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն և, իհարկե, պատմական երկկողմ հարաբերությունները»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։