ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններին:
«Հաճելի է լսել, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև 4 օր կառուցողական ներգրավվածությունից հետո շոշափելի առաջընթաց է գրանցվել՝ տևական խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»,-նշել է Կոլոմինան:
Նրա համոզմամբ՝ բանակցություններն ու երկխոսությունը միակ ճանապարհն են:
«ՆԱՏՕ-ն աջակցում է մեր գործընկերներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,-գրել է Խավիեր Կոլոմինան: