Կրկին հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով

MediaHub-ի տեղեկություններով, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադրոսյանի հրամանով՝ կրկին հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով: Այն կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը14։00-ին «Էլիտ Պլազա» բիզնես համալիրի «Մանթաշով» սրահում։
Հիշեցնենք, օգոստոսի 4-ին դատավորների ընդհանուր ժողով էր հրավիրվել, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն էր։