Այս 3 հայտնի մթերքները կարող են մեծ վնաu հասցնել ձեր oրգանիզմին

Դիետոլոգների խումբը նշել է երեք մթերք, որոնցից պետք է խուսափել, եթե չես ուզում կործանել օրգանիզմը։
Հացահատիկային փաթիլներ նախաճաշի համար
Այս կետը շատերին կզարմացնի, քանի որ հացահատիկը համարվում է նախաճաշի լավ և առողջարար տարբերակ։ Այնուամենայնիվ, սննդաբան Ալիսիա Գալվինն ասել է, որ հացահատիկային ապրանքների մեծ մասը պարունակում է շաքար, արհեստական քաղցրացուցիչներ ու ներկանյութեր։ Նա խորհուրդ է տվել մի մեծ տուփ փաթիլներ գնելուց առաջ միշտ կարդալ պիտակը՝ համոզվելու համար, որ այն ունի բավարար բջջանյութ ու սպիտակուց, նվազագույն շաքար:
Մրգային հյութեր և սմուզիներ
Մրգային հյութը, պահածոյացված սմուզին կամ նույնիսկ քաղցրացված սառը թեյը կարող են նույնքան վնասակար լինել, որքան գազավորված ըմպելիքը: Իսկ հետեւանքները կարող են լինել շատ բացասական՝ ատամի փչացումից մինչև զգալի քաշի ավելացում: Սննդաբան Դիանա Գարիգլիո-Կլելանդը նշել է, որ կապ կա քաղցր ըմպելիքներ խմելու և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի միջև, ինչը մեծացնում է սրտի կաթվածի և ինսուլտի հավանականությունը։
Խորոված միս
Սկսվում է խորովածի սեզոնը, և շատերը պատրաստվում են արշավների դեպի բնություն: Այնուամենայնիվ, դուք պետք է վերանայեք ձեր ճաշ պատրաստելու սովորությունները: Բարձր ջերմաստիճանում խորոված միսը կարող է դառնալ պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների (PAHs) և հետերոցիկլիկ ամինների (HCAs) աղբյուր, որոնք համարվում են պոտենցիալ քաղցկեղածիններ: Սննդաբան և բժիշկ Հոլլի Կլամերն առաջարկում է նվազագույնի հասցնել ռիսկերը և ընտրել միս, որը նվազագույն ժամանակ է պահանջում եփելու համար: Նա նաև խորհուրդ է տալիս անպայման օգտագործել մարինադ, քանի որ այն գործում է որպես լրացուցիչ պաշտպանիչ շերտ և նվազեցնում պատրաստման ժամանակը: