Ահա, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կտավատի սերմեր օգտագործեք

Ահա, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կտավատի սերմեր օգտագործեք

Յուրահատուկ բաղադրության շնորհիվ կտավատի սերմերը կարող են տարաբնույթ շատ հիվանդություններ կանխել և բուժել՝ փորկապությունից մինչև սրտի հետ կապված լուրջ խնդիրներ:

Կտավատի սերմերն օգտակար են դիետա պահողների համար, քանի որ հարուստ են դյուրամարս ճարպերով և բջջանյութով, ինչի շորհիվ ավելի արագ է վրա հասնում հագեցածության զգացումը և մի քանի անգամ ավելանում է սերմերի հետ կերած ցանկացած մթերքի սննդային արժեքը:

Դրանք քիչ ածխաջրեր են պարունակում:

Կտավատի սերմերի հիմնական օգտակարությունը 3 հիմնական բաղադրիչների՝ բջջանյութի, պոլիչհագեցած ճարպաթթուների, լիգնանների շնորհիվ է: В խմբի վիտամիննեը, վիտամին Е-ն, յոդը, կալցիումը, ցինկը, երկաթը, կարոտինը, մագնեզիումը, ծծումբը, ֆոսֆորը, կալիումը, սիլիցիումը, պղինձը, նիկելը, մանգանը, մոլիբդենը, կոբալտը և քրոմն ուժեղացնում են բուժական ազդեցությունը:

Բջջանյութ

Բջջանյութի մանրաթելերը վերահսկում են արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը՝ արգելափակելով դրա ներծծվելն աղիների մեջ:

Ճարպաթթուներ

Կտավատի սերմերն օմեգա-3 ճարպային թթուների ամենահարուստ աղբյուրն են: Այս միացությունները լավացնում են արյան հոսքը և օգնում են կանխել տրոմբների առաջացումը, որոնք ինֆարկտ և կաթված են առաջացնում:

Լիգնաններ

Դրանք պոլիֆենոլներ են, որոնք հանդես են գալիս որպես հզոր հակաօքսիդանտներ՝ այդ առումով արդյունավետությամբ գերազանցելով նույնիսկ վիտամին Е-ին: Ֆիտոէստրոգենների հետ համադրությամբ դրանք ակտիվորեն պայքարում են կրծքագեղձի քաղցկեղի դեմ:

Առավել լավ բուժական և կանխարգելիչ ազդեցության համար կտավատի սերմերը կարելի է օգտագործելուց անմիջապես առաջ մանրացնել սրճաղացով: Ուտելուց 30 րոպե առաջ ստացված ալյուրը կեր չոր թեյի գդալով, վրայից մեծ քանակությամբ հեղուկ խմիր: Բուժման կուրսը կախված է ցանկալի արդյունքից և կարող է մի քանի ամիս տևել:

Ինչպես և ցանկացած ուժեղ գործող միջոց, կտավատի սերմերը հակացուցումներ ունեն՝ փորլուծություն, կերակրափողի, աղիների կամ ստամոքսանցքի խցանում, լեղապարկի քարեր, միզաքարային հիվանդություն, արգանդի և ձվարանների հիվանդություններ, հղիություն, դիաբետ: Ամեն դեպքում, նախքան կտավատի սերմեր օգտագործելը խորհրդակցեք բժշկի հետ:

Կտավատի սերմերի օգտագործման առաջին արդյունքը կնկատես 2 շաբաթ անց. կվերանան մաշկի հետ կապված խնդիրները, մազերը կփայլեն, կենդանություն կստանան, կկարգավորվի մարսողությունը, կնվազեն ալերգիկ ռեակցիաները: