Փորձել են զգուշությամբ տապալել վտանգավոր ծառը, սակայն այն ընկել է հենց մեքենաների վրա․ ՌԴ (տեսանյութ)

ՌԴ Չելյաբինսկ քաղաքի բնակելի համալիրում աշխատողները փորձել են զգուշությամբ տապալել ծառը, սակայն այն ընկել է մեքենաների վրա:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տեղի բնակարանային հարցերով պաշտոնյաները որոշել են հեռացնել վտանգավոր ծառը: Ծառն ընկել է ուղիղ մեքենայի վրա։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, հաղորդել են տեղական լրատվամիջոցները: