Պետք է զսպել Բաքվին․ կոնգրեսականներ պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ մի խումբ կոնգրեսականներ փորձում են աջակցել Արցախի պաշարված ժողովրդին 2024 թվականի ազգային պաշտպանության արտոնությունների մասին օրինագծի (NDAA) ուղղումներով և կասեցնել ԱՄՆ ռազմական աջակցությունն Ադրբեջանի իշխանություններին: Առաջարկվող 13 ուղղումներում պահանջվում է դադարեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը, մարդասիրական օգնություն ուղարկել Արցախ, պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ:
Asbarez-ի հաղորդմամբ՝ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը դրական է գնահատել կոնգրեսականների քայլերը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի որոշակիորեն զսպել արցախահայությանը մշտապես սպառնացող Բաքվին: