Այս 15 տղաները հայկական լրահոսի հերթական վերնագրերը չեն․ Աննա Կոստանյան

Այս 15 զոհերը, որոնք ոչ մարտական պայմաններում են զոհվել, հայկական լրահոսի հերթական վերնագրերը չեն և չեն լինելու։

Այդ մասին այսօր Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջով ակցիայի ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։

Նրա խոսքով՝ գործող իշխանությունը, որը շուրջ 5  տարի օգտվում է հասարակության՝ թմբիրի մեջ լինելուց, խաղում է մարդկանց գիտակցության վրա։

«Հասարակությանը պարբերաբար պետք է հիշեցնել, որ 2018-ից հետո ամեն ինչ ավելի վատ է գնացել, փաստերն են դա ցույց տալիս։ Մենք միայն կորցրել ենք։ Հետևաբար, 15 անժամանակ կորցրած կյանքերից հետո ուզում եմ հարցնել՝ մենք արդյո՞ք հաշտվելու ենք այս փաստի հետ։ Ես այսօր վախվորած սպասում եմ, որ հինգ տարի հետո որդիս նույն ճակատագրին է արժանանալու»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։