Արցախում կառավարությունը մարդասիրական օգնություն է ցուցաբերել երեխա ունեցող ընտանիքներին

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․
«Արցախում սննդի սակավությունն այնքան սուր է, որ վերջին օրերին կառավարությունը մարդասիրական օգնություն է ցուցաբերել երեխա ունեցող ընտանիքներին։
Մեկ երեխային տրվել է 0,5 կգ շաքարավազ և 0,5 լ ձեթ, իսկ մնացած ընտանիքները զրկված են դրանից՝ պետական պահուստների սահմանափակ ծավալի պատճառով»։