Պաշտոնական զորահավաքը երբևէ չի դադարեցվել․ Տոնոյան

Պատերազմից հետո ասվում էր, որ զորահավաքը դիտավորյալ 4-րդ օրը կանգնեցվել է։ Կպատասխանե՞ք էս հարցին, հասկանանք՝ նման բան եղել է, չի եղել։ Այս մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ընթացքում  Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց հանձնաժողովի փորձագետ Դավիթ Սանասարյանը։ 

Տոնոյանը պատասխանեց՝ չգիտի, թե ինչու են նման հարցեր բարձրաձայնվել։ 

«Սուտ է, այդպիսի բան չի եղել, համալրումն իրականացվել է ամբողջ ընթացքում, բոլոր 44 օրերի ընթացքում, նույնիսկ հետո։ ԶՈՒ խնդիրը և այդ շահարկումը, կարծում եմ, կապված է կամավորական ջոկատի ներգրավման և չներգրավման տեսանկյունից։ Պաշտոնական զորահավաքը երբևէ չի դադարեցվել, ոնց կարող է նման բան լինել, եթե մեր ԶՈՒ-ն համարյա կրկնապատկվեց. հասկանում եք, թե ինչ թվերի մասին է խոսքը»,-ասաց Տոնոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում