Ֆիլիպ Կիրկորովի առաջին լուսանկարը՝ պլաստիկ վիրահատությունից հետո (ֆոտո)

Ցանցում հայտնվել է ռուս էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովի առաջին լուսանկարը վերջնական պլաստիկ վիրահատությունից հետո։ Համապատասխան լուսանկարը հրապարակվել է Super.ru-ի պաշտոնական Telegram ալիքում։ Տեղադրված կադրերում երևում է 55-ամյա երգչի մերկ մարմինը՝ ստամոքսի վրա արտահայտված կարերով։ Միաժամանակ հայտնիի մարմնի վրա կան բազմաթիվ կապտուկներ ու կարմրություն, իսկ կրծքավանդակը մասամբ փակված է բժշկական գիպսով։
Վիրաբույժ Թիմուր Խայդարովի խոսքով, ով Կիրկորովի վրա մի շարք վիրահատական միջամտություններ է կատարել, թիմին հաջողվել է հասնել աստղի իդեալական կազմվածքի։
«Ակտիվորեն պատրաստվում ենք ապրիլի վերջին կայանալիք մենահամերգին։ Աշխատել ենք երգչի հետ, փոփոխություններն ակնհայտ են»,- ասել է բժիշկը։ Հստակեցվում է, որ երգիչն այլեւս չի պլանավորում կերպարանափոխվել պլաստիկ վիրաբույժների օգնությամբ։
Լուսանկարն՝ այստեղ