Ինչո՞ւ է ոստիկանություն բերվել գերության մեջ գտնվողի ծնողը․ ոստիկանության պարզաբանումը

Ինչո՞ւ է ոստիկանություն բերվել գերության մեջ գտնվողի ծնողը․ ոստիկանության պարզաբանումը

Քիչ առաջ ոստիկանության ծառայողները գերության մեջ գտնվողի ծնողին բերման ենթարկեցին ոստիկանություն։

MediaHub.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ վերջինս ոստիկանություն է բերվել ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար։

Նշենք, որ այսօր կառավարության մոտ էին հավաքվել 2020 թվականի դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տարածքից գերեվարվածների հարազատները, որոնցից մեկը քարով հարվածել էր Կառավարության շենքի մուտքի դռանը, ինչից հետո նրան բերման են ենթարկել։