«Բարսելոնան» հրաժեշտ կտա 4 ավագներին

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը որոշել են հաջորդ ամռանը հրաժեշտ տալ թիմի վետերաններ, իսպանացի խաղացողներ, թիմի ավագներ Սերխիո Բուսկետսին, Ժերար Պիկեին, Սերխի Ռոբերտոյին եւ Ժորդի Ալբային, հաղորդում է ESPN-ը։
Բուսկետսի եւ Ռոբերտոյի պայմանագրերն ավարտվում են հաջորդ ամռանը եւ չեն երկարաձգվի։ Սերխիո Ռոբերտոն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի հյուսիսամերիկյան ՄԼՍ։ Պիկեն ու Ալբան դեռ երկու տարվա պայմանագրեր ունեն, սակայն դուրս են մնացել հիմնական կազմից եւ ստանում են բարձր աշխատավարձ։ Նրանց տրանսֆերները կհանվեն վաճառքի։
Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 23-ին կընդունի Բիլբաոյի «Աթլետիկին»։
Նյութի աղբյուրը՝ NEWS.am SPORT