Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի թիմը պարտություն կրեց

Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի թիմը պարտություն կրեց

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում կանանց Հայաստանի թիմը մրցեց Վրաստանի հավաքականի հետ եւ պարտություն կրեց 0,5:3,5 հաշվով։

Էլինա Դանիելյանը պարտվեց Նանա Ձագնիձեին, Լիլիթ Մկրտչյանը՝ Նինո Բացիաշվիլիին, Աննա Սարգսյանը՝ Լելա Ջավախիշվիլիին։ Մարիամ Մկրտչյանը ոչ ոքի խաղաց Սալոմե Մելիայի հետ։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում պարտության էր մատնել Բոթսվանային (4:0), Նորվեգիային (4:0), Իռլանդիային (4:0), Ինդոնեզիային (3:1), Անգլիային (3,5:0,5), Իսրայելին (2,5:1,5), պարտվել Էստոնիային (1,5:2,5) եւ 12 միավորով բաժանում է 8-15-րդ տեղերը: Վրաստանը 14 միավորով երկրորդն է։ Առաջատարը Հնդկաստանն է՝ 15 միավոր։

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։