Մեր հարաբերությունները Անկախության հռչակագրի հետ պետք է կարգավորենք. Փաշինյան

Մեր հարաբերությունները Անկախության հռչակագրի հետ պետք է կարգավորենք. Փաշինյան

Եթե դու ուժեղ ու մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկ քեզ չի կարող ասել ինչու ես դու քո բանակը ուժեղացնում: Այս մասին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև անդրադարձել է Անկախության հռչակագրին.

«Մենք այսօր մեր հարաբերությունները հռչակագրի հետ պետք է կարգավորենք»,- ասել է Փաշինյանը:

Նաև ասել է, որ պահը, երբ մենք ոչ պետական ժողովրդից վերածվում ենք պետական ժողովրդի, Սահմանադրական հանրաքվեն է:

Նշենք, որ հարցազրույցը կհեռարձակվի այսօր երեկոյան: