Իշխանափոխությունը՝ Արցախն ու հայոց բանակը փրկելու միակ գործուն միջոցն է

Իշխանափոխությունը՝ Արցախն ու հայոց բանակը փրկելու միակ գործուն միջոցն է

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ:

ՔՊ-ականները շարունակում են միմյանց հակասող հայտարարություններ անել՝ Բաքվի հետ խաղաղություն են հաստատում, Ալիևին անվանում են «կիրթ», իսկ ադրբեջանական զորքերի հարձակման հետևանքով կրկին Արցախում հայ զինվորներ են զոհվել ու վիրավորվել: 

Ինչ է ցանկանում Նիկոլ Փաշինյանը՝ խաղաղություն «կիրթ» Ալիևի հետ՝ հանուն Երևանում իշխանության պահպանման, սակայն այդ բանաձևը նույնպես չի աշխատում: Ադրբեջանը ցանկանում է ողջ Հայաստանը՝ Սյունիքով, Սևանա լճով ու Երևանով: Նրանց համար Արցախն ուղղակի «պլան Ա»-ն է, իսկ «պլան-Բ»-ն՝ Հայաստանի գրավում ու հայ ազգի դուրս մղումն այս տարածաշրջանից:

ՔՊ-ականներն Արցախի դեմ նոր ագրեսիային արձագանքում են միայն հայտարարություններով՝ Արցախը պետք է զինել, ամրապնդել հայ-ադրբեջանական ողջ սահմանն ու պատրաստվել պատերազմի՝ Բաքուն պատրաստվում է նոր, լայնածավալ պատերազմի, իսկ ՔՊ-ականներն ամառային հանգիստն են վայելում:

Հայոց բանակը քաջաբար պայքարում է ադրբեջանական հարձակումների դեմ, սակայն խորը թիկունքում՝ Երևանում պետք է լինեն այնպիսի իշխանություններ, ովքեր կաջակցեն հայկական բանակին: ՔՊ-ի հեռացման պարագայում միայն հնարավոր է փրկել Արցախն ու հայոց պետականությունը: ՀՀ զինված ուժերը գլխավորում է ուսուցիչ Սուրեն Պապիկյանն՝ այս պարագայում խոսել բանակի արդիականացման ու հզորացման մասին՝կենացի կամ հեքիաթի ժանրից է:

Իշխանափոխությունը՝Արցախն ու հայոց բանակը փրկելու միակ գործուն միջոցն է:

 

Վահրամ Բագրատյան