Մյանմայում մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել

Մյանմայում մի շարք երկրաշարժեր են գրանցվել, որոնցից ամենաուժեղը 4.8 մագնիտուդ ուժգնությամբ է եղել Թաիլանդի հետ սահմանի մոտ, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական դեպարտամենտի երկրաշարժերի մոնիթորինգի բաժինը։
«Ամենաուժեղ երկրաշարժը... 4.8 մագնիտուդով գրանցվել է 10 կիլոմետր խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Մյանմայում՝ Թաիլանդի հետ սահմանի մոտ։ Մայիսի 5-ի վաղ առավոտից մինչև կեսօր նույն տարածքում գրանցվել են մի քանի այլ ցնցումներ՝ 1.9-ից մինչև 3.0 մագնիտուդով, հիմնականում՝ Մյանմայում գտնվող էպիկենտրոններով», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Նշվում է, որ, մասնավորապես, 1.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թաիլանդի Չիանգ Ռայ նահանգում՝ ընդամենը 2 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։
«Իշխանությունները շարունակում են ուշադիր հետևել իրավիճակին, հատկապես Թաիլանդի հյուսիսում, որը գտնվում է ակտիվ բեկվածքների գծերի մոտ։ Մոտակա տարածքների բնակիչներին խորհուրդ է տրվում հետևել պաշտոնական տեղեկատվությանը և նախազգուշացումներին», - ընդգծել է գերատեսչությունը։