Ռոնալդուն վատագույն ցուցանիշն ունի Եվրոպայի լիգայում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի լիգայի հանդիպումներում բաց է թողել գոլ խփելու 5 բացահայտ հնարավորություն եւ այդ ցուցանիշով վատագույն է այս մրցաշարում, հաղորդում է Whoscored-ը։
Ռոնալդուն Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոպանցում։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 8 հանդիպման, խփել 1 գոլ։
Ռոնալդուի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
NEWS.am SPORT