Ղրղզստանի և Տաջիկստանի հարաբերությունները սրվում են. ի՞նչ է կատարվում

Ղրղզստանի և Տաջիկստանի հարաբերությունները սրվում են:
Դուշանբեում Ղրղզստանի դեսպան Էրդան Աբդիլդաևը հրավիրվել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություն։
Զրույցի ընթացքում դեսպանը տաջիկական կողմի ուշադրությանն է ներկայացվել Ղրղզստանի պետական բարձր պաշտոնյայի՝ տաջիկ-ղրղզական սահմանի վերաբերյալ հայտարարությունների վերաբերյալ։
Նշենք, որ ավելի վաղ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը հայտարարել էր հայտնաբերված նոր իրավական և պատմական փաստաթղթերի հիման վրա՝ Տաջիկստանին տարածքային պահանջներ ներկայացնելու հնարավորության մասին։
Նա ընդգծել է, որ Ղրղզստանը «ուժ և կարողություն ունի վերադարձնելու այն հողերը, որոնք փոխանցվել են իր հարևաններին տասնյակ և հարյուրավոր տարիներ առաջ»։