Բախվել են «Hyundai»-ն և «Lada»-ն, ինչի հետևանքով վերջինը շրջվել է, վիրավnր կա․ Shamshyan

Բախվել են «Hyundai»-ն և «Lada»-ն, ինչի հետևանքով վերջինը շրջվել է, վիրավnր կա․ Shamshyan

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Hyundai Elantra» մակնիշի և «Lada Kalina» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։