Սուտ մատնություն կատարած 40-ամյա տղամարդուն հայտնաբերել են Էջմիածնում ու կալանավորել

Սուտ մատնություն կատարած 40-ամյա տղամարդուն հայտնաբերել են Էջմիածնում ու կալանավորել

Ոստիկանությունից տեղեկացնում են․

«Վաղարշապատի և Գուգարքի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 3-ին Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 40-ամյա Արայիկ Ս.-ն, որը հուլիսի 21-ից Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք»: