Հարկ ենք համարում քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու աշխատանքները կազմակերպել նախապես․ հայտարարություն

Հարկ ենք համարում քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու աշխատանքները կազմակերպել նախապես․ հայտարարություն

ՀԻՆԳ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հիմք ընդունելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջադրած հանրային օրակարգը և հաշվի առնելով խաղաղ հավաքներին մասնակցող քաղաքացիների նկատմամբ ռեպրեսիաներ բանեցնելու՝ իշխող ռեժիմի հաստատուն գործելաոճը՝ մենք՝ հինգ իրավապաշտպաններս, հարկ ենք համարում քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները կազմակերպել նախապես:

Ուստի խնդրում ենք բոլոր այն փաստաբաններին, որոնք մայիսի 9-ին և հաջորդող օրերին ի վիճակի են լինելու կամավորության սկզբունքով ժամանակ տրամադրել խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործին, կապ հաստատել մեզնից որևէ մեկի հետ։

Իրավապաշտպաններ՝

Ռուբեն Մելիքյան

Վարազդատ Հարությունյան

Արսեն Բաբայան

Սերգեյ Հարությունյան

Վահան Հովհաննիսյան