Ինչ է հայտնի Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև նախատեսված հանդիպումից

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը Էր Ռիադում կսկսվի ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով):
Ռուսական պատվիրակությունը կգլխավորեն Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։
ԱՄՆ պատվիրակության կազմում կլինեն Պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնը, Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի օգնականները և Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը:
Հանդիպումը տեղի կունենա The Ritz-Carlton հյուրանոցում։