Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան պայման է դրել հրաժարական տալու դիմաց․ այլ մանրամասներ (տեսանյութ)

Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան պայման է դրել հրաժարական տալու դիմաց․ այլ մանրամասներ (տեսանյութ)

Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ցուցարարները լքեն կառավարության շենքերը։

Նա նշել է, որ հրաժարականից հետո էլ պատրաստ է առաջադրվել նախագահական ընտրություններում։

«Եվ թող ժողովուրդն ասի, թե ում է սատարում»,- ասել է նա։

Ընդդիմությունը ցույցեր է սկսել այն բանից հետո, երբ Աբխազիայի իշխանությունները առաջարկել են վավերացնել Մոսկվայի և Սուխումի միջև ներդրումային համաձայնագրի մասին օրենքը։ Ըստ ցուցարարների՝ դա կհանգեցնի նրան, որ հանրապետությունում բնակարանների գները կբարձրանան, քանի որ ռուսական ընկերություններն են սկսելու բնակարաններ կառուցել։