Մաղադանոսը սննդակարգում. ո՞վ չպետք է ուտի

Մաղադանոսը սննդակարգում.  ո՞վ չպետք է ուտի

Մաղադանոսն ընդունակ է լյարդն ու աղիները պաշտպանել քաղցկեղի տարբեր տեսակներից։
Բանն այն է, մաղադանոսի մեջ պարունակվում է հակաքաղցկեղային հատկություններով օժտված միրիստիցին բաղադրիչը։
Բացի դրանից, այս խոտաբույսը գլխուղեղը պաշտպանում է ուռուցքային նորագոյացությունների ձևավորվելուց ու զարգանալուց։

Մաղադանոսը խթանում է մարսողությունը, օգնում է ազատվել գազերի կուտակումից՝ դրանով իսկ կանխելով ստամոքսի փքվածության զգացողությունը։

1. Մաղադանոսը պարունակում է բազմաթիվ վիտամիններ և հանքանյութեր, որոնք այսպիսի բարերար ազդեցություն ունեն մեր օրգանիզմի վրա.

ֆոսֆոր, կալիում, կալցիում, նատրիում, երկաթ, մագնեզիում, ցինկ, պղինձ, մանգան, բոր,
վիտամիններ A, C, E, K, խումբ B, PP, E,
եթերայուղեր - «մաղադանոսի կամֆորա» (հիմնական բաղադրիչները միրիստիցին և ապիոլ),
ֆլավոնոիդներ, ֆիտոնսիդներ,
նիկոտինաթթու և այլն:
2. Կանաչեղենը իդեալական «սնունդ» է աղիների միկրոբիոտայի համար,

3. բարձրացնում է հարթ մկանների տոնուսը,

4. ունի միզամուղ և խոլերետիկ ազդեցություն,

5. եթերայուղերի շնորհիվ բարելավում է ախորժակը և արագացնում մարսողության գործընթացը (թքի, ստամոքսահյութի, ֆերմենտների արտազատում, մանրաթելերի շնորհիվ ուժեղացնում է պերիստալտիկան),

6. ֆլավոնոիդներն ապահովում են մանրէասպան հատկություն,

7. օգտագործվում է կոսմետոլոգիայում եւ այլն։

Ո՞ւմ համար մաղադանոսը վնասակար կլինի.

Իհարկե, նույնիսկ ամենաօգտակար մթերքը՝ քիմիական կազմի տեսանկյունից, չի կարող նույն ազդեցությունն ունենալ տարբեր մարդկանց օրգանիզմների վրա։

1. Վիտամին K-ի մեծ քանակության պատճառով մասնագետները խորհուրդ չեն տալիս մաղադանոս ուտել արյան նոսրացման թերապիայի ենթարկվող մարդկանց։

2. Հղիներին խորհուրդ չի տրվում օգտագործել մաղադանոս՝ վաղաժամ ծննդաբերության վտանգի պատճառով։

3. Բացառել սննդակարգից միզամուղներ ընդունող և երիկամների և լյարդի հիվանդություններ ունեցողներին: