Մի բան անելուց պետք է հասկանալ դրա օգուտը. Ռուբեն Վարդանյանը՝ Կիևին օգնություն ուղարկելու մասին

Եկեք չչափազանցնենք որոշ մեսիջներ, բայց մյուս կողմից էլ՝ դա ապուշության, անխելքության կամ անվստահության տարբերակ է, որովհետև մարդիկ անելուց ինչ-որ բան պետք է հասկանան, թե իրենք ինչի համար են անում, ոնց են անում և դա ոնց է օգնելու մեր գործին: Այս մասին ասուլիսում, պատասխանելով MediaHub-ի հարցին, թե արդյոք այս դժվարին պահին Ուկրաինային ՀՀ կողմից հումանիտար օգնություն ուղարկելը ճակատագրական չի դառնա մեր և Արցախի համար պատասխանեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Նա նշեց, որ ցավալի է, որ նման բաներ հայտարարվում են առանց հասկանալու, թե ինչի համար է դա արվում: Նաև ասաց, որ «մարդիկ, որոնք չգիտեն` ինչ է քաղաքագիտությունը, փորձ չունեն մինչև իշխանության գալը, շատ տարբեր քայլեր, հայտարարություններ են անում, բայց դա ոչ մի օգուտ չի բերում»։

Վարդանյանը նաև հորդորեց հետևել թշնամուն, թե ինչպես է նա աշխատում: 

Մանրամասները՝ տեսանյութում