Հայ երիտասարդ ըմբիշները Մոլդովայում 6 ոսկե, 2 բրոնզե մեդալներ են նվաճել

Հայ երիտասարդ ըմբիշները Մոլդովայում 6 ոսկե, 2 բրոնզե մեդալներ են նվաճել

Օրերս Մոլդովայում կայացել է Տուդոր Յուբիրչուի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար, որին մասնակցել են նաև հայ երիտասարդ ըմբիշները, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Մրցումներում փայլուն ելույթ են ունեցել և ոսկե մեդալներ են նվաճել Հայկ Գասպարյանը (57 կգ), Տիգրան Բունիաթյանը (61 կգ) , Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Նարեկ Նիկողոսյանը (74 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) և Հենրիկ Հայկյանը (125 կգ):

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Արման Մուսիկյանն (65 կգ) ու Նարեկ Գրիգորյանը (79 կգ):