Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի, Միշուստինի, Լավրովի և Շոյգուի դեմ

Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի, Միշուստինի, Լավրովի և Շոյգուի դեմ

Ռուսաստանի դեմ Նոր Զելանդիայի պատժամիջոցների առաջին փաթեթն ուժի մեջ է մտել։ Սահմանափակումներ են ներդրվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի դեմ. հայտնում է Interfax-ը՝ հղում անելով նորզելանդական կառավարության կայքին։

Պատժամիջոցային ցուցակում են հայտնվել նաև ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Դաշնային անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսսանդր Բորտնիկովը, Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն։
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Промсвязьбанк-ը և 18 այլ կազմակերպություններ։ Պատժամիջոցները նախատեսում են համագործակցության արգելք, ակտիվների սառեցում։

Բացի այդ, Նոր Զելանդիան արգելել է ևս 364 քաղաքական գործիչների, զինվորականների, լրագրողների մուտքը երկիր։