Վլադիմիր Գասպարյանի դուստրն ու փեսան դատախազություն են հրավիրվել

Վլադիմիր Գասպարյանի դուստրն ու փեսան դատախազություն են հրավիրվել

ՀՀ նախկին Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստր Աննա Գասպարյանն ու նրա ամուսինը՝ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Աննա Վլադիմիր Գասպարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա   Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»,-ասված է հայտարարության մեջ։

Նույն բովանդակությամբ  ծանուցում է ուղարկվել նաև Աննա Գասպարյանի ամուսնուն՝ Արթուր Գևորգյանին։ 

Նշենք, որ այս պահին Վլադիմիր Գասպարյանի դուստրն ու ամուսինը գտնվում են ԱՄՆ֊ում։

Լիաննա Թորոսյան