Բժիշկ Դանիելյանն ազատվել է «Յոլյան» կենտրոնի տնօրենի պաշտոնից․ Թամամյան (լուսանկար)

Բժիշկ Դանիելյանն ազատվել է «Յոլյան» կենտրոնի տնօրենի պաշտոնից․ Թամամյան (լուսանկար)

"Քիչ առաջ բժիշկ Դանիելյանն ազատվել է աշխատանքից «Յոլյան» արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից։ Իմ պատասխանն այդ որոշմանը` ներկայացրել եմ ազատման դիմում։ Պատճառների մասին` քիչ անց կխոսենք։

Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դանիելյանի աշակերտը, եւ չեմ հանդուրժելու որեւէ անարդարություն, առավել եւս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր։

Քիչ մնաց, պինդ կացեք":

Այս մասին գրել է Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ արյունաբանության եւ մանկական ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, Իմունաուռուցքաբանության հետազոտական կենտրոնի տնօրեն, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի ընտրված նախագահ, Մանկական ուռուցքաբանության արևելյան եւ միջերկրածովյան խմբի ընտրված նախագահ Գևորգ Թամամյանը: