Քննարկում ենք ԵԱՏՄ-ի նիստին մասնակցելու հարցը․ Փաշինյան

Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերում էր ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանն ու ԵԱՏՄ հոբելյանական հանդիպմանը մասնակցելուն։

Հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵԱՏՄ-ի հոբելյանական նիստին մասնակցելու հարցը, որը կայանալու է մայիսի 8-ին, քննարկվում է։

Ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ Փաշինյանը չի կարող չմասնակցել ԵԱՏՄ նիստին, քանի որ այս տարի նախագահող երկիրը հենց Հայաստանն է, սակայն Պուտինի երդմնակալությանն ու մայիսի իննի միջոցառումներին նա չի մասնակցի։

Մանրամասները՝ տեսանյութում։