ՔՊ-ի «տարօրինակ դիվանագիտությունը» Արցախի հարցում շարունակվում է

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերին: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
ՔՊ-ի «տարօրինակ դիվանագիտությունը» շարունակում է հարվածել հայկական ազգային, պետական շահերին և Արցախի ապագային: Կրկին անգամ ՔՊ-ական իշխանությունները միմյանց հակասող քայլեր և հայտարարություններ են անում արցախյան հարցում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ արցախյան հարցն այլևս լուծված է՝ Բաքուն այդ հարցը 44-օրյա պատերազմի ընթացքում լուծել է ռազմական ճանապարհով՝ ՔՊ-ականների անատամ քաղաքականությունն ու քայլերն ի շահ իրենց օգտագործելով: 44-օրյա պատերազմի արդյունքում ստորագրվել է խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ, ինչից հետո Փաշինյանն ու թիմը լծվել են Արցախը հայաթափելու գործին՝ կատարելով նոյեմբերի 9-ի հայակործան փաստաթղթի կետերը:
Փաշինյանն ու թիմը ցանկանում են խաղաղություն հաստատել Բաքվի հետ, կատարելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը, իսկ Արարատ Միրզոյանը փորձում է վերակենդանացնել Մինսկի խմբի գործունեությունը, չնայած Ադրբեջանը երբեք դրան չի համաձայնվի: Փաշինյանն ու ՔՊ-ական խմբակը պետք է հրաժարվեն նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ինչն, իհարկե, երբեք չեն անի և վերադառնան Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններին, թեև այսպես կոչված մադրիդյան սկզբունքներն արդեն վաղուց ակտուալ չեն՝ Բաքուն 7 շրջանները հետ է բերել պատերազմով և դրան հաջորդած գործընթացներով:
Ադրբեջանի հետ խաղաղության ձգտող ՔՊ-ականները փորձում են միաժամանակ «նստել» երկու աթոռի վրա՝ վերակենդանացնել Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը և կատարեն նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը: ՌԴ-ն ցանկանում է արցախյան հակամարտության կարգավորումը պահել իր հսկողության տակ, ինչին Փաշինյանն ու թիմը երբեք չեն կարողանալու հակադարձել:
ՔՊ-ականները վաղուց խճճվել են արտաքին քաղաքական ճակատում, քանի որ խոստումներ են տվել թե՛ Արևմուտքին, թե՛ ՌԴ-ին:
Վահրամ Բագրատյան