ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել

Այսօր ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը և այդ գործընթացում երիտասարդության դերակատարմանը վերաբերող հարցեր։

 Քննարկվել են նաև  մշակութային և հոգևոր ընդհանուր արժեքներին վերաբերող հարցեր։