Նիկոլ Փաշինյան, դու՝ ու՞ր, պատասխանատվությունն՝ ու՞ր․ Շարմազանով

Նիկոլ Փաշինյան, դու՝ ու՞ր, պատասխանատվությունն՝ ու՞ր․ Շարմազանով

Պատասխանատու վարչապետը չի գոռում Արցախը Հայաատան է եւ վերջ ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկից։

Նիկոլ Փաշինյան, ինչու՞ նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարը։

Նիկոլ Փաշինյան, դու՝ ու՞ր,պատասխանատվությունն՝ ու՞ր։

Ասում ես՝ ինքդ քո վրա պատասխանատվություն ես վերցրել ու ստորագրել նոյեմբերի 9-ի զինադադարը։

Իրո՞ք։

Բա որ հոկտեմբերի 12-ին քեզ՝ ՀՀԿ-ի անունից 15-20 հոգու ներկայությամբ հորդորեցի դիմել ՌԴ-ին ու կանգնեցնել պատերազմը, ինչու՞ չարեցիր։

Ինչու՞ Չապայեւի նման գլուխդ տնկած էդ տղերքին մահվան ուղարկեցիր, լավ իմանալով, որ հաղթելու շանս չկա։

Ինչու՞ հոկտեմբերի 19-20-ին մերժեցիր Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը, որի համաձայն նույնիսկ Շուշին էր մնալու «հայկական վերահսկողության տակ»։

Ինչու՞ նոր տարածքային ու մարդկային կորուստներ պատճառեցիր հայությանը։

Լավ հիշիր Նիկոլ, հոկտեմբերի 19-ից սկսած բոլոր զոհերն ու վիրավորները,գերիներն ու անհետ կորածները քո խղճին են։

Դու ես ասել,որ հաղթելու շանս չկա, ու դա ասել ես հոկտեմբերի 19-ին, բայց հրաժարվել ես կանգնեցնել պատերազմը։

Ավելին, հաջորդող օրերին էլ «հաղթելու ենք» էիք գոռում։

Նույնիսկ 2020 -ի նոյեմբերի 9-ի երեկոյան անամոթաբար գրեցիր՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։

Ու այսքանից հետո եկել, ԱԺ ամբիոնից քեզ պատասխանատու գործիչ ես ձեւացնում։

Ու՞ր էր պատասխանատվությունդ, երբ գոռում էիր ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Ու՞ր…երեւի Անկարայի ու Բաքվի կուլուարներում։

 

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով