«Ես ոչ մի մրցանակ չեմ ուզում»․ Մասկը՝ Նոբելյան մրցանակի մասին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իրեն որևէ մրցանակ պետք չէ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սլովենացի պատգամավոր Բրանկո Գրիմսը նրան առաջադրել էր 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։
«Ես ոչ մի մրցանակ չեմ ուզում», - գրել է Մասկը իր X-ում (նախկին Twitter):
Գրիմսն ավելի վաղ ասել էր, որ Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտը առաջարկ է ստացել մրցանակը շնորհել Մասկին՝ «ազատ խոսքի, հետևաբար խաղաղությանը, մարդու հիմնարար իրավունքին հետևողական աջակցելու համար»: