Թերապևտը բացատրել է, թե ինչու է վտանգավոր քայլել առանց գլխարկի

Թերապևտ Վիկտորյա Զվոնարևան ասել է, որ գլխարկն օգնում է պաշտպանվել լսողության կորստից և մազաթափությունից։ Այս մասին նա պատմել է «Իզվեստիային»: Բժշկի խոսքով՝ ցուրտը առաջին հերթին բացասաբար է ազդում ականջների վրա։
«Առողջական հետևանքները կարող են լինել լուրջ, օրինակ՝ միջին ականջի բորբոքում, որը հաճախ ուղեկցվում է լսողության կարճատև կորստով», - բացատրել է Զվոնարևան: Մազերի վիճակը վատթարացնում է նաև սառնամանիքները, քանի որ արյան անոթների նեղացման պատճառով նվազում է մազերի ֆոլիկուլների արյան մատակարարումն ու սնուցումը։
«Ականջի, քթի և կոկորդի քրոնիկական հիվանդություններ չունեցող մեծահասակների համար ցանկալի է գլխարկ կրել օդի +5 աստիճան և ցածր ջերմաստիճանի, ինչպես նաև քամոտ եղանակի դեպքում։ Երեխաներին խորհուրդ է տրվում գլխարկ կրել +15 աստիճան և ցածր՝ ջերմաստիճանի պայմաններում քանի որ դրսում ջերմաստիճանը նվազում է: Պետք է հիշել, որ երեխաները ավելի զգայուն են հիպոթերմային»,- եզրափակել է Զվոնարեւան։