Իրանում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի
Իրանի Աբադան քաղաքում օրեր առաջ տեղի ունեցած շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, հաղորդում է IFP պարբերականը։ Փլատակների տակից այսօր դուրս է բերվել ևս 2 հոգու մարմին։ Ավելի վաղ Խուզեստանի նահանգապետը հայտնել էր, որ 38 մարդ դեռ անհետ կորած է։
Հաղորդվում է, որ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից ողջ դուրս բերել տասնյակ մարդկանց։
Հիշեցնենք՝ մայիսի 23-ին փլուզվել էր Աբադանի ամենազբաղված փողոցներից մեկում կառուցվող 10-հարկանի առևտրի կենտրոնը։ Փլուզման պատճառն, ըստ իշխանությունների, շինարարության ընթացքում թույլ տված սխալներն են։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին խոստացել է պատժել ողբերգության բոլոր պատասխանատուներին։
Այլ լրատվամիջոցները հաղորդում են, որ միջադեպի պատճառով հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիա են իրականացրել փլուզված շենքի մերձակայքում։