ՀՀ-ՌԴ դաշնակցային կապերը հնարավոր է ամրապնդել միայն ՔՊ-ին հեռացնելու պարագայում

ՀՀ-ՌԴ դաշնակցային կապերը հնարավոր է ամրապնդել միայն ՔՊ-ին հեռացնելու պարագայում

Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանի և Վահե Գևորգյանի ու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի գլխավորությամբ կայացել են եվրոպական տարածաշրջանում գործող միջազգային կառույցների թեմայով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ:

Հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումը՝ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը պետք է լինի: Այսօր ռուսական ռազմական ներկայության շնորհիվ է, որ Արցախն ու Սյունիքը հայկական են, իսկ թուրքական բանակը չի անցնում Արաքսն ու չի գրավում Երևանը: Եթե ՔՊ-ականները փորձեն «գեոպոլիտիկ առևտրի» մեջ մտնեն Արևմուտքի և Թուրքիայի հետ՝ ՀՀ-ում ռուսական ռազմա-քաղաքական ազդեցությունն ու ներկայությունը չեզոքացնելու համար, ապա դա ունենալու է աղետալի հետևանքներ ողջ հայ ազգի և հայոց պետականության համար: Մոսկվան ցանկանում է Երևանում տեսնել վստահելի գործընկերներ, ադեկվատ իշխանություններ՝ ՔՊ-ն մեկ ռուսամետ է «խաղում», մեկ՝ արևմտամետ, ինչն անընդունելի է:

Այսօր աշխարհում տեղի է ունենում Արևմուտք-ՌԴ «սառը պատերազմ», ինչն ունենալու է նաև իր հետևանքները Հարավային Կովկասում: Արևմուտքը Կովկասում շեշտը դնում է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռյակի վրա՝ ամրապնդելով նրանց հետ ռազմա-քաղաքական, էներգետիկ, տրանսպորտային կապերը: Իր հերթին ՀՀ-ն պետք է ամրապնդի կապերը ռազմավարական դաշնակից ՌԴ-ի և բարեկամ Իրանի հետ, որպես հակակշիռ թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայ քաղաքականության:

Վերոնշյալ քաղաքականությունը հնարավոր է կյանքի կոչել միայն ՔՊ-ին հեռացնելու պարագայում, քանի որ Փաշինյանն ու թիմը գնում են ամեն գնով «խաղաղության դարաշրջանի» կառուցմանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչը չի բխում ՀՀ-ի ու Արցախի շահերից:

 

Վահրամ Բագրատյան