Հայաստանում ԵՄ առաքելությունը 1000-րդ պարեկությունն է իրականացնում

Հայաստանում ԵՄ առաքելությունը 1000-րդ պարեկությունն է իրականացնում

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը X-ի իր միկրոբլոգում  տեղեկացրել է, որ այսօր առաքելության թվով 1000-րդ պարեկությունն է իրականացնում դեպի սահմանամերձ շրջաններ։

«Պարեկություն ենք իրականացնում 6 գործող հենակետերից՝ Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, Մարտունի և Իջևան։

Ամեն շաբաթ մեր մոնիտորինգ իրականացնողներն անցնում են մոտ 3800 կմ՝ մոտավորապես՝ օրական 7 պարեկություն իրականացնելով»,- նշվում է հրապարակման մեջ։