Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 9-ի գիշերը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան ժամերին, 10-ի գիշերը հնարավոր է, 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 9-ի գիշերը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ի գիշերը առանձին շրջաններում, 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, հոկտեմբերի 9-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ին կնվազի 8-10 աստիճանով։