«Բարսելոնան» ներկայացրել է Լևանդովսկուն

«Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկին պաշտոնապես ներկայացվել է որպես կատալոնական թիմի ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Միջոցառումը տեղի է ունեցել Մայամիում, որտեղ «Բարսելոնան» նախապատրաստվում է նոր մրցաշրջանին։ Ռոբերտի համար կատալոնացիները 45 մլն եվրո են վճարել, ևս 5 մլն եվրո նախատեսված է որպես բոնուս։ 33-ամյա Լևանդովսկին 4 տարվա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։