Սլավոնական համալսարանում ահաբեկչության մասին ահազանգ էր ստացվել

Հայ-ռուսական համալսարանում (Սլավոնական համալսարան) ահաբեկչության վերաբերյալ ահազանգ է ստացվել, որը ստուգվել է օպերատիվ խմբի կողմից: Հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Ըստ կառույցի՝ պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ահազանգ է եղել համալսարանի շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին։