Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը․ ինչ են խոսել

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։
Թարմացված 17:35-ին
Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է, որ Մոսկվա է ժամանելու մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու համար, հայտնել է Կրեմլը։
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես հանդես է եկել և գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին՝ ի նպաստ Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման:
«Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմի ցանկացած հնարավոր աջակցության վրա՝ այդ նպատակներին հասնելու համար»։