ԱՄՆ-ը և Ուկրաինան հաջորդ շաբաթ կարող են ստորագրել հազվագյուտ մետաղների մասին համագործակցության համաձայնագիրը

ԱՄՆ-ը և Ուկրաինան հաջորդ շաբաթ կարող են ստորագրել հազվագյուտ մետաղների մասին համագործակցության համաձայնագիրը

ԱՄՆ-ը և Ուկրաինան հաջորդ շաբաթ կարող են ստորագրել հազվագյուտ մետաղների մասին համագործակցության համաձայնագիրը։ Այս մասին «Fox News»-ի եթերում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։

Ֆինանսների նախարարության ղեկավարը հայտնել է, որ Վաշինգտոնը Կիեւին է հանձնել տնտեսական գործընկերության վերաբերյալ ամբողջական փաստաթուղթ, և ուկրաինական կողմն այժմ այն ​​վերանայում է։

«Մենք հուսով ենք, որ կսկսենք ամբողջական բանակցությունները և, հնարավոր է, նույնիսկ կստորագրենք այն հաջորդ շաբաթ», - ասաց Բեսենտը՝ նշելով, որ համաձայնագիրն ի սկզբանե չորս էջանոց փաստաթուղթ է եղել, բայց ընդլայնվել է։ Հաշվի է առնվել բանակցությունների դադարը։