Կանադան փակել է իր օդային տարածքը Բելառուսի համար

Կանադան փակել է իր օդային տարածքը Բելառուսի համար

Կանադան փակել է օդային տարածքը բելառուսական ինքնաթիռների համար: Այս մասին Twitter-ում հայտնել է Կանադայի տրանսպորտի նախարարությունը:

«Ռուսաստանի Դաշնության անմիջական կողմնակիցների և նրա Ուկրաինա ներխուժման դեմ ուղղված տնտեսական միջոցառումների շրջանակում մենք փակել ենք Կանադայի օդային տարածքը բելառուսական ավիափոխադրողների և ինքնաթիռների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։