105-ամյա կինը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը

ԱՄՆ-ի ևս մի երկարակյաց բնակիչ 105-րդ ծննդյան տարեադարձն է նշել և բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը. Այս մասին հայտնում է WNYT-ը։
Դորոթի Բոգեսը Վաշինգտոնից, նշել է իր կարևոր իրադարձությունը ընտանիքի, ընկերների և հարևանների հետ, ովքեր տոնակատարություն և խնջույք են կազմակերպել 105-ամյա կնոջ համար:
Դորոթին ասել է , որ իրեն 17 տարեկան է զգում, իսկ երկարակեցության գաղտնիքն,իր կարծիքով, հանգստի ու ակտիվ քայլելու ճիշտ համադրությունն է։ «Մենք պետք է ավելի շատ հանգստանանք, հետո ավելի շատ շարժվենք: Քայլիր, քայլիր, քայլիր», – խորհուրդ է տվել ամերիկուհին: Երկարակյացը դեռ ինքն է մեքենա վարում, ակտիվորեն մասնակցում է իր թաղամասի կյանքին, և ամեն տարի ամբողջ թաղամասը նշում է նրա ծննդյան օրը: « Դուք երևի, հոգնել եք իմ պատվին այս բոլոր տոնակատարություններից, բայց ես շնորհակալ եմ, որ եկել եք», – կատակով ասել է նա հյուրերին: