ՌԴ և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ են անհրաժեշտ՝ ամենաբարձր մակարդակով․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները պետք է դուրս գան նրանց միջև այսօր ընթացող երկխոսության շրջանակներից։
«Այժմ մեզ անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որոնք կգերազանցեն այն, ինչ մենք հիմա ունենք: Մենք գիտենք, որ Ուկրաինայի նախագահը ցանկանում է ուղիղ բանակցություններ վարել իր և Պուտինի միջև: Մեզ անհապաղ զինադադար է անհրաժեշտ», -ասել է Շոլցը Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։