Ինչ է հյուրասիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվա ժամանած առաջնորդներին (մենյու)

Ինչ է հյուրասիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվա ժամանած առաջնորդներին (մենյու)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով Մոսկվա ժամանած օտարերկրյա պետությունների ղեկավարների պատվին կազմակերպված հանդիսավոր ընթրիքը, բաժակաճառ է  բարձրացրել Հաղթանակը կերտողների, խաղաղության և Ռուսաստանի Դաշնության ընկերների համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Պուտինը ելույթ է ունեցել  դաշնակից պետությունների ղեկավարների առջև։

Նա ընդգծել է Ռուսաստանի հավատարմությունը արդարության և հավասարության սկզբունքներին և կոչ է արել միջազգային հանրությանը պատասխանատվություն կրել ապագա սերնդի համար։ Նրա կարծիքով, նման մոտեցումները կապահովեն երկարատև խաղաղություն Երկրի բոլոր ժողովուրդների համար։

Եղնիկի մսով մեդալիոններ, խավիարով պելմենի, կարամելացված բադ, սորբետ․․․ Ահա թե ինչ է հյուրասիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվա ժամանած առաջնորդներին, այդ թվում Նիկոլ Փաշինյանին։